Իրանը մտադիր է իր միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների փուլում հասնել բանկային և նավթային պատժամիջոցների հանմանը, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք արևմտյան պետություններին հայտարարել ենք, որ առաջին փուլում պետք է քննարկվեն բանկային և նավթային պատժամիջոցները հանելու հարցը»,- հայտարարել է իրանական պատվիրակության անդամ Մաջիդ Թաքհթ-Ռավանչին:
Ներկա պահին Ժնևում անցկացվում է Իրանի և «Վեցյակի» երկրների հանդիպումը:









































