Մալայզիական Air Asia ավիաուղիների ուղևորուհի Ջուն Ռոբերտսոնը Նոր Զելանդիայից, պաշտոնական բողոք է գրել Մալայզիայի Սենատի անդամներից մեկի անունով՝ Մալայզիական ավիաուղիների բորտ–ուղեկցորդուհիների՝ իր կարծիքով չափազանց սեքսուալ համազգեստի կապակցությամբ։

Ռոբերտսոնը գրել է, որ զզվանք է ապրել մալայզիական ավիաընկերության նոր համազգեստի տեսքից։ Կնոջը վրդովվեցրել են քիփ բլուզները, որոնց բացվածքն այնքան խորն է, որ ամբողջովին բացվում է կուրծքը, երբ ուղեկցորդուհին կռանում ա ուղևորներին սպասարկելու համար։
Նա նաև նշել է, որ երբ նրանք կռանում են, կարճ կիսաշրջազգեստը այնքան է բարձրանում, որ նաև վարտիքն է երևում։

Նա նշել է, որ նման արտաքին տեսքը ազդում է Մալայզիայի ավիաընկերության վարկանիշի վրա և վիրավորում է ուղևորների զգացմունքները։










































