Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան շրջանի համալսարանը սկսել է կիրառել արհեստական ինտելեկտը չինարեն լեզվից իր ուսանողների գրավոր աշխատանքները ստուգելու համար: Այդ մասին տեղեկացնում է 24news.com-ը:
«Արհեստական ինտելեկտին ընդամենը 40 վայրկյան է պետք չինարեն շարադրությունը ստուգելու համար»,- ասել է Չժեցզյանի օտար լեզուների համալսարանի չինարեն լեզվի պրոֆեսորը:
Ուղղիչ ծրագիրը, որի հիման վրա աշխատում է այս արհեստական ինտելեկտը, ստեղծվել է չինական Alibaba-ի կողմից: Ընկերության տեղեկությամբ՝ նոր ծրագրի ճշգրտությունը մոտ է և նույնիսկ գերազանցում է մարդու ճշգրտությանը:
Այնուամենայնիվ, Չինաստանի ազգային համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Չժան Լուի խոսքերով, համակարգը կարող է գտնել միայն լեզվական սխալները, բայց ունակ չէ գնահատելու շարադրությունը բառապաշարի տեսանկյունից, նախադասության կառուցվածքը և ոճական մոտեցումները:






































