Բանակը պետք է լինի նոր տեխնոլոգիանեով զինված անառիկ ամրոց:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
«Բանակային ծրագրերը փաստում են, որ մենք տեղում չենք դոփում: Յոթամյա ծրագիր գրել է նաև Վազգենը, ծրագրում էր նաև 20 տարվա ծրագիր: Մեր բանակը քաղաքակիրթ բանակ է և սիրում է կռվել պատերազմի կանոններով: Ադրբեջանը եթե սպառազինված է, նա միայն Հայաստանի հետ չի կարող հակամարտել»,-նշեց գեներալ-մայորը: