Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերը չափեց Բուլղարիայի ընտրանու հետ:
Պարտիաներից վերջինում` Սերգեյ Մովսեսյան – Կրասիմիր Ռուսև մրցավեճում նույնպես գրանցվեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ խաղաղ ելքով էին ավարտվել նաև Վլադիմիր Պետկով – Գաբրիել Սարգսյան, Վեսելին Տոպալով – Լևոն Արոնյան ու Տիգրան Պետրոսյան – Պետեր Արնաուդով հանդիպումները:
Այսպիսով, Հայաստան – Բուլղարիա հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով:







































