ԱՄՆ-ը և Ռուսաստանը ենթադրում են, որ Սիրիայից քիմիական զենքն ամբողջությամբ դուրս կբերվի 2013թ. վերջին, իսկ դրա ոչնչացումը կավարտվի միայն 2014 թ. վերջին՝ նախօրոք սահմանված գրաֆիկից կես տարի ուշ:
Այս մասին այս շաբաթ ՔԶԱԿ-ի կողմից ներկայացված փաստաթղթի ծրագրին հղում կատարելով՝ հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, նոյեմբերի 15-ին Քիմիական զենքն արգելող կազմակերպության գործադիր կոմիտեն պետք է հաստատի Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման և ոչնչացման մանրամասն ծրագիրը: Սպասվում է, որ դրա ոչնչացումը կավարտվի 2014 թ. կեսերին:
Անցած շաբաթ ՔԶԱԿ-ը հայտարարել էր գործողության առաջին փուլի ավարտման, ինչպես նաև քիմիական սարքավորումների ոչնչացման մասին:







































