Ամբողջ աշխարհում կարծիք կա, որ ծխելը անհաջողակ լինելու նախանշան է:
Ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600 հազարը` պասիվ ծխելու հետևանքով։ Հայաստանում ծխախոտի հետևանքով առաջացած մահացությունների թիվը տարեկան գերազանցում է 3000-ը:
16-ից բարձր տարիքային խմբում ծխողների 55%-ը տղամարդիկ են, 3%-ը կանայք: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործումը դարձել է ավելի բացահայտ և անկաշկանդ:
Արդյունքում ծխող ծնողներից ասթմայով հիվանդ երեխաներ երեք անգամ ավելի շատ են ծնվում: Նախորդ տարիների տվյալներով ծխախոտի տարածվածությամբ Հայաստանն աշխարհում 4-րդն է:
Ծխելու հանդեպ հակումը հիմնականում գալիս է դեռահասության տարիքից սկսած:
Հակածխախոտային նոր ռազմավարությունը արգելում է ծխախոտ վաճառել 18 տարին չբոլորած անձանց: Դպրոցին 100մ-ից մոտ ծխախոտ վաճառողը տուգանվելու է: Անտուգանք չեն մնա նաև հատով ծխախոտի գլանակ վաճառողները:
Հասարակական վայրում ծխողի գրպանը նունպես հարվածի տակ է. 50-ից մինչև 700հզր դրամի թեթևությամբ:
Իհարկե ծխողների համար գուցե սա այնքան էլ հաճելի նորություն չէ, սակայն երջանիկ են չծխողները:
Ծխելը սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության, էմֆիզեմայի և քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է:
Ծխախոտը սպանում է իր օգտագործողների կեսին, դրա մեջ գոյություն ունեն ավելի քան 19 քաղցկեղածին բջիջներ:
Մենք թերահավատորեն ենք մոտենում ծխելու դեմ առաջարկված ծրագրին, սակայն աշխարհի շատ երկրներում այս արգելքները զգալի արդյուներ են գրանցել:
Միացյալ նահանգներում ծխախոտի օգտագործման արգելքները գործում են բոլոր նահանգներում: Հասարկական վայրում կամ տրանսպորտում ծխելու համար տուգանքներ են սահմանված:
Իտալիայում հասարակական վայրում ծխելու համար նախատեսված է 50 եվրո տուգանք, իսկ եթե ծխելու ժամանակ մոտակայքում հղի կին կամ երեխա լինի, տուգանքը դառնում է 500 եվրո։
Եթե մեր երկրում էլ նման բան հայտարարեին ապա հաստատ բոլորը կմոռանային ծխելու վատ սովորության մասին, քանի որ Հոլանդիայում ծխելուց հրաժարվողները թոշակ են ստանում։ Նա, ով հայտարարում է ծխելը թողնելու մասին, հատուկ ստուգման է ենթարկվում, եւ եթե զննումը ոչինչ չհայտնաբերի, ապա այդ մարդը ամսական 200 դոլար կստանա։
Մինչդեռ մենք բողոքում ենք ծխելու դեմ տուգանքներից Բութանում դրա համար մինչև 3 տարի ազատազրկում է սպասվում: Այնտեղ ծխելն արգելված է դեռեւս 17-րդ դարից։
Նա, ով ցանկանում է ծխել, պետք է մեկնի հարևան երկրներից մեկը :
Փորձը ցույց է տալիս որ առանց ծխախոտի էլ կյանքը շարունակվում է:








































