Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարծում է, որ նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի գալստից հետո թիմի խաղաոճը չի փոխվել:
«Մեր խաղաոճը չպետք է փոխվի. դրա օգնությամբ թիմը շատ տիտղոսներ է նվաճել: Այստեղ քննարկելու ոչինչ չկա: Մեր փիլիսոփայությունը լավ խաղալը, գնդակը վերահսկելը և գրոհելն է»,- ասել է Չավին:
Բացի այդ, փորձառու ֆուտբոլիստը նշել է, որ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն իրեն առաջիկա ընկերական հանդիպումների համար ընտրանու կազմ չի հրավիրել այն պատճառով, որ ցանկացել է Չավիին հանգստանալու հնարավորություն տալ:








































