Բրիտանիայի Հակաալկոհոլային բժշկական ասոցիացիան առաջարկում է գործատուներին ներմուծել աշխատակիցների ալկոհոլային կախվածությունը ստուգող թեստեր:
Ինչպես British Medical Journal-ում գրում է ասոցիացիայի տնօրեն Դոն Շենկերը, խնդրի հայտնաբերման դեպքում գործատուները կարող են տրամադրել համապատասխան խորհրդատվություններ, որպեսզի այն վաղ փուլում կանխվի:
Նա հավելել է, որ նման միջոցառումների ներմուծմամբ կարելի է խուսափել ալկոհոլիզմի հետ կապված հիվանդությունների բուժման ծախսերից:
«Գործատուները պետք է հասկանան, որ թեստի ու խնդրի կանխման ծախսերն ավելի քիչ կլինեն, քան խմող աշխատակցի վրա արվող ծախսերը»,- բացատրում է Շենկերը:
Ըստ նշված ասոցիացիայի գնահատականի՝ Մեծ Բրիտանիայում տղամարդկանց 9 ու կանանց 4 տոկոսն ունեն ալկոհոլային կախվածության նշաններ:










































