Թուրքիայի և ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են Սիրիայի հյուսիսում թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընդլայնման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլքան Բոզքըրին:
Նա նշել է, որ Անկարան կարող է անցնել այդ գործողության իրականացմանը Մանբիջ քաղաքի շրջանում: «Մենք այս հարցը քննարկեցինք ԱՄՆ-ի հետ: Մենք հուսով ենք, որ նա մեզ ըմբռնումով կմոտենա»,- ասել է Բոզքըրը:











































