ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար պատիվ է Ռուանդայի նախագահի հետ հանդիպելը: Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում:
Հանդիպումը տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
«Ինձ համար պատիվ էր այսօր շվեյցարական Դավոսում Ռուանդայի Հանրապետության նախագահ Պոլ Կագամեի հետ հանդիպելը: Շատ հրաշալի քննարկումներ եղան»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը մի շարք երկրների անվանել է «կեղտոտ անցքեր», որոնցից երկիր են ժամանում ներգաղթյալները։










































