Շնորհիվ այն բանի, որ գիտնականներին հաջողվել է տարբեր բույսեր աճեցնել Մարսի և Լուսնի պայմաններին հավասար կամ մոտ պայմաններում, մասնագետները գտնում են, որ առաջին մարդկային բնակավայրերը Կարմիր մոլորակի վրա կկառուցվեն արեն երեսուն տարուց։

Մարսից և Լուսնից վերցված փորձնական բնահողի օգնությամբ Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչները տարբեր բույսեր են տնկել այլմոլորակային հողով մարգերի վրա։ Արդյունքում մասնագետներին հաջողվել է հավաքել կալենդուլայի, ինչպես նաև բողկի, լոլիկի և սիսեռի բերքը «մարսյան» և «լուսնային» մարգերից։

Գիտնականների կարծիքով, տվյալ գիտափորձերը կազմակերպվել են Լուսնի և Մարսի բնական պայմաններին մոտ պայմաններում, քանի որ Լուսնի և Մարսի մաքուր բնահողը պիտանի չէ երկրային բույսերի աճեցման համար։
Փորձագետները հայտարարել են, որ իրենց հետ երկրային բավական բակտերիաներ վերցնելով, գաղութարարները արդեն երեսուն տարուց կկարողանան Մարսի վրա առաջին բնակավայրերը հիմնել։











































