Հունվարի 28-ին կկայանա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Այսօր «Գրեմմիի» կայքում հրապարակվել են հավակնորդների անունները։
«Տարվա լավագույն ալբոմ» կոչման համար պայքարում են Քենդրիկ Լամարը (Damn), Jay-Z-ն («4:44»), Lorde-ը (Melodram), Childish Gambino-ն (Awaken, My Love!) և Բրունո Մարսը (24K Magic)։
«Տարվա երգ» անվանակարգում մրցակցությունը կծավալվի ստորև ներկայացվող 4 ստեղծագործությունների միջև.
Despacito (Լուիս Ֆոնսի, Daddy Yankee)
«4:44» (Jay Z)
That’s What I Like (Բրունո Մարս)
«1-800-273-8255» (Logic)








































