Լեդի Գագան հունվարի 25-ին թողարկել է «Joanne» ալբոմից Joanne Where Do You Think You’re Goin’? երգի նոր դաշնամուրային տարբերակը։ Նա ստեղծագործությունն ու տեսահոլովակը նվիրել է իր հորաքրոջ՝ Ջոան Ստեֆանի Ջերմանոտայի հիշատակին, ով մահացել է 19 տարեկանում, գայլախտից։
Լիրիկական տեսանյութում երգչուհին շարադրում է երգն իր տանը և մտախոհ թափառում անտառներում և երկաթգծերի վրա՝ գեղեցիկ զգեստներով և կիթառով։

Սինգլի վաճառքից ստացված բոլոր միջոցները Գագան ծրագրում է փոխանցել Lupus Research Alliance բուժհետազոտական կենտրոնին և կոչ արել երկրպագուներին նվիրատվություններ անել գայլախտի հետազոտման համար։










































