Փարիզում հեղեղումներ են, Սենա գետը դուրս է եկել ափերից, այդ իսկ պատճառով քաղաքացիները սկսել են փողոցներում ավելի հաճախ տեսնել կրծողների, որոնք փախչում են հեղեղված թաքստոցներից։

Ականատեսները տեսանկարահանել են առնետների վիթխարի կուտակում՝ աղբամանում։
Փարիզում հայտարարված է վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ։ Սենա գետում ջրի մակարդակը կարող է մինչ շաբաթվա վերջ հասնել 6 մետրի։ Դադարեցվել են ուղևորությունները Սենայով, քանի որ նավերը չեն կարող ջրի ներկայիս բարձրության պայմաններում անցնել կամուրջների տակով։

Մի քանի երկաթուղային կայաններ փակ են, մեծ թանգարանների աշխատանքը դադարեցվել է։ Լուվրում ձեռնարկվել են արտակարգ միջոցառումներ՝ ցուցանմուշները ջրից պաշտպանելու համար։











































