Thursday, 25 06 2026
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին

Վանաձորի քաղաքապետարանն այդպես էլ չի պարզաբանում` ի՞նչ արեց «Վանաձորի օր» տոնի համար նախատեսված 6 միլիոնը

«Առաջին լրատվական»-ը երկու հարցում է արել Վանաձորի քաղաքապետարանին` «Վանաձորի օր» միջոցառման համար համայնքային բյուջեից արվող ֆինանսական հատկացման վերաբերյալ: Տոնից առաջ խնդրել էինք տրամադրել միջոցառման յուրաքանչյուր ծրագրի նախահաշիվը: Վանաձորի քաղաքապետի գրավոր պատասխանից, սակայն, պարզ էր դարձել, որ ոչ մի նախահաշիվ էլ միջոցառման վերաբերյալ չկա, հետևաբար անհասկանալի է` ինչպե՞ս է հաշվարկվել ու ավագանու կողմից հաստատվել միջոցառման համար նախատեսված 6 մլն-ը:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը գրությամբ հայտնել էր. ««Վանաձորի օր» համաքաղաքային տոնախմբության և տոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումների համար 2013 թ. բյուջեով նախատեսված է եղել 6 մլն դրամ: Միջոցառումների ծրագրերը, ժամանակացույցը ներկայացված են մրցույթը շահած կազմակերպությանը, և յուրաքանչյուր բաղադրիչի վրա ծախսված գումարը, սահմանված կարգի համաձայն, հայտնի կլինի միջոցառումն անցկացնելուց հետո՝ մրցույթը շահած կազմակերպության կողմից ներկայացված կատարողական ակտերից»: Նկատենք, որ քաղաքապետի պատասխանում նշված չէ մրցույթը շահած կազմակերպության անվանումը:

Հոկտեմբերի 24-ին «Առաջին լրատվական»-ը քաղաքապետարան է մուտքագրել երկրորդ հարցումը` հետևյալ բովանդակությամբ` ի վերջո ո՞ր կազմակերպությունն իրականացրեց «Վանաձորի օր» միջոցառման կազմակերպական աշխատանքը, որտե՞ղ է տրվել կազմակերպման մրցույթի հայտարարութունը, ովքե՞ր են դիմել, ինչպե՞ս է անցկացվել մրցույթը, ի՞նչ սկզբունքով է ընտրվել հաղթողը: Խնդրել ենք նշել, թե նախորդ 3 տարիներին ո՞ր կազմակերպությունն է եղել «Վանաձորի օր» միջոցառման կազմակերպիչը: Եվ վերջապես խնդրել ենք տրամադրել այս տարվա «մրցույթը շահած» կազմակերպության կողմից քաղաքապետարան ներկայացված կատարողական ակտերը` միջոցառման ծախսերի վերաբերյալ:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Նույն օրենքի 11-րդ հոդվածով տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում գրավոր տեղյակ է պահվում մերժման հիմքի մասին: 14 օր է Վանաձորի քաղաքապետարանը չի պատասխանում:

Մինչդեռ, ըստ տեղեկությունների, վերջին տարիներին մշակութային միջոցառումները Վանաձորում կազմակերպում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Գրիշա Ղազարյանին պատկանող «Մոնտէմար» ՍՊԸ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում