Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները կշարունակվեն «մինչեւ վերջին ոչնչացված ահաբեկիչը»: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակել Է Haberturk հեռուստաալիքը:
«Սիրիայում ռազմական գործողությունը կշարունակվի մինչեւ վերջին ոչնչացված ահաբեկիչը»,-ասել Է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը հավելել Է, որ Աֆրինում, որտեղ այժմ ընթանում Է թուրքական զինուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, «ոչ մի երեխայի եւ ոչ մի կնոջ արյուն չի հեղվել, եւ դա երբեք տեղի չի ունենա, որովհետեւ այդպիսիք են թուրքական բանակի կանոնները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































