Չինացի փոքրիկը հայտնվել է տեսահսկման խցիկների կադրերում՝ վտանգավոր փորձ կատարելիս։ Նա ճայթրուկ է նետել կոյուղու դիտահորի մեջ։
Հետաքրքիրն այն է, որ նրա կողքին գտնվում են չափահաս մարդիկ, ովքեր չեն փորձում նրան կանգենցնել։
Կադրերում երևում է, թե ինչպես է մեթանի պայթյունի արդյունքում երեխան 3 մետր օդ շպրտվում։ Հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ է ստացել երեխան և ինչ վիճակում է այժմ գտնվում, հայտնում է Daily Mail-ը։








































