Լոս Անջելեսում ձերբակալվել է բողոքի ցույցի 54 մասնակից: Ինչպես հաղորդում է The Epoch Times-ը, ցույցը տեղի է ունեցել Չանյանթաունում՝ Walmart խանութի մոտ:
Ավելի քան 200 ցուցարար մասնակցել է չծրագրված ցույցի՝ պահանջելով բարձրացնել Walmart խանութների ցանցի աշխատակիցների աշխատավարձը և նպաստը:
Ցուցարարները փակել են ավտոմեքենաների ճանապարհը: Ոստիկանությունը փորձել է ցրել ցուցարրաներին, սակայն անհաջող փորձից հետո որոշում է կայացրել ձերբակալել նրանց մի մասին:
Walmart-ը մանրածախ խոշորագույն ցանցերից մեկն է: Այժմ դրա մեջ մտնում է 306 խոշոր խանութ և Walmart Express 20 խանութ:








































