Միջադեպը նկարահանվել է ներքին հսկողության տեսախցիկի վրա՝ կանադական Սուրեում, երբ երիտասարդ առաքիչը մեկ րոպեից արդեն պետք է տեղ հասցներ ուտելիքը։
Հենց վերելակի դռները փակվում են՝ առաքիչը բացում է փաթեթավորումը և ուտում է միջուկի բաղադրիչները, – գրում է Daily Mail-ը։
Սոցցանցում տեղադրված տեսանյութը արագ տարածվել է Կանադայով մեկ և հասել է պիցերիայի ղեկավարներին։ Domino’s Pizza–ի մարքեթինգի գծով տնօրեն Ջեֆ Կաչմարեկը այս դեպքը հիասթափեցնող է անվանել։
«Մենք անմիջապես կապվել ենք տուժած հաճախորդների հետ, բանավոր և ֆինանսական ներողություն ենք խնդրել նրանցից։ Մենք հազարավոր աշխատասեր ու լավ առաքիչներ ունենք, ովքեր ամեն օր խղճով ու լավ սպասարկում են»,– ասել է Կաչմարեկը։
Արդյունքում առաքիչը զրկվել է աշխատանքից։






































