Friday, 12 06 2026
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում

Եվրամիությանը պետք է համոզել, որ արժե Հայաստանի վրա ժամանակ ու միջոցներ ծախսել. Սիմոն Անանիչ

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կառլ Բիլդտը, անդրադառնալով նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Եվրամիության «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին ու դրանից սպասելիքներին, ասել է, թե վստահ չի կարող լինել, որ Վիլնյուսում Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը։ Նա նշել է, որ «եթե գնահատենք ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու Կիևի պատրաստակամությունը, ապա այն ավելի շատ հոռետեսական է»։

Շատ միջազգայնագետների պնդմամբ, Ուկրաինան է տարածաշրջանում ամենակարևոր խաղացողը, որի հետագա ուղուց կախված է նաև Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հետագա ճակատագիրը: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե նման քաղաքականությամբ ԵՄ-ն մտավախություն չունի՞ արդյոք կորցնել «Արևելյան գործընկերության» այն երկրներին (այդ թվում Հայաստանը), որոնք որոշել են միանալ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին, Վարշավայի «Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի» Հայաստանի և Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սիմոն Անանիչը պատասխանեց, որ ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» անդամ պետություններին չի ստիպում ստորագրել Ասոցացման համաձայնագիր: Ըստ եվրոպացի փորձագետի` վերջնական որոշում կայացնելը հենց այդ երկրների խնդիրն է: Անանիչի գնահատմամբ, իսկապես դա բավականին հավակնոտ ծրագիր է, բայց, ԱԳ չորս երկրներ որոշեցին միանալ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին, մնում են երկու երկիր` Բելառուսն ու Ադրբեջանը, որոնք հասկացնել տվեցին, որ հետաքրքրված չեն ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի ստորագրությամբ:

«Ես կարծում եմ, որ ԵՄ-ն ջախջախված է ՄՄ-ին միանալու Երևանի որոշումից ոչ որովհետև այդպիսի որոշում կայացվեց, այլ այն պատճառով, թե ինչպես Երևանն իրեն պահեց ԵՄ-ի նկատմամբ: Երեք տարի շարունակ Հայաստանը Բրյուսելի հետ բանակցություններ վարեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար: Այս ողջ ժամանակահատվածում Երևանը հայտարարում էր իր ոչ երկիմաստ հանձնառությունը և հետո հանկարծ առանց որևէ տեղեկություն տալու իր եվրոպացի գործընկերներին` հայտարարեց, որ մտնում է ՄՄ` այդպիսով անհնարին դարձնելով ԱՀ/ԽՀԱԱԳ-ի նախաստորագրումը»,- ասաց լեհ փորձագետը` հավելելով, որ ինչպես ԵՄ անդամ պետություններն, այնպես էլ ԵՄ կառույցները լուրջ կասկածներ ունեն՝ Հայաստանը կարող է ընկալվել որպես վստահելի գործընկեր, թե ոչ:

Ուստի փորձագետը չի կարծում, թե Բրյուսելը զբաղվելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար նոր շրջանակ կազմելով` անկախ Ուկրաինայի հետ կապված ԵՄ որոշումից: Հետաքրքրականն այն է, որ եվրոպացի փորձագետը չբացառեց նույնիսկ, որ ԵՄ-ն պակասեցնի իր տնտեսական աջակցությունը Երևանին:

Խոսելով նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից և գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի հետ կապված ծրագրերից՝ նա ասաց, թե կասկածում է, որ մինչ Վիլնյուսը Երևանը ստանա որոշակի նոր առաջարկ: Նրա գնահատմամբ` շատ վաղ է նաև դատել՝ Հայաստանը կմիանա՞ ՄՄ-ին, թե՞ ոչ, և ինչ կպատահի այս սցենարների պարագայում:

«Ես պատկերացնում եմ, որ ԵՄ-ի առաջարկը կմնա ուժի մեջ: Բայց ներկայումս շատ բարդ կլինի վերականգնել և վերակառուցել վստահությունը երկկողմ հարաբերություններում: Հայաստանին անհրաժեշտ է համոզել իր եվրոպացի գործընկերներին, որ արժե ժամանակ ու միջոցներ ծախսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա»,- ասաց լեհ փորձագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միության հեռանկարներին` նա ասաց, որ երեք մարտահրավեր է տեսնում ՄՄ կայացման ճանապարհին:

«Այն պետք է տնտեսական օգուտներ բերի ՄՄ անդամ երկրներին, այն պետք է լինի հարակից երկրների միջև և պետք է լինի հավասարակշռություն՝ ինտեգրացիայի խորության և մակարդակի միջև: Սրանց հասնելն արդեն իսկ ապացուցվել է, որ բարդ է, թեև ՄՄ-ում ներկայումս երեք անդամ պետություն կա: Բելառուսն ու Ղազախստանը սկսել են անհանգստություններ հայտնել ՄՄ-ի տնտեսական օգուտների վերաբերյալ: Ղազախստանը նաև դեմ է նրան, որ Մոսկվան օգտագործում է ՄՄ-ն քաղաքական դիվիդենտների համար, օրինակ՝ հակազդելու «Արևելյան գործընկերության» երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականությանը` ստիպելով Հայաստանին մտնել ՄՄ: Աստանան չի ցանկանում, որ ՄՄ-ն դառնա Մոսկվայի քաղաքական գործիքը: Եթե ապագայում ՄՄ-ն ընդլայնի իր աշխարհագրությունն, ապա ավելի բարդ կլինի համաձայնեցնել այդ բոլոր երկրների սպասելիքները և ուրեմն դժվար կլինի ապահովել ՄՄ կայունությունը, էլ չասած՝ ապագա զարգացումը»,- տեսակետ հայտնեց եվրոպացի փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում