Google-ը սմարթֆոնների միջոցով լրտեսում է, թե ինչ խանութներ են մտնում օգտատերերը, և այդ տեղեկությունները կապում են նույն մարդկանց կողմից սմարթֆոնով արված որոնողական հարցումների հետ: Ընդ որում՝ լրտեսումը հնարավոր է ոչ միայն Android-սմարթֆոններով, այլև iPhone-ով: Այս մասին հայտնում է DigiDay պարբերականը՝ հղում անելով գովազդային ոլորտի աղբյուրներին:
Ներկայում Google-ն իրականացնում է ծրագրի բետա-թեստավորում, որը թույլ է տալիս հետևել, թե ինչպիսի խանութներ են մտնում օգտատերերը: Նոր համակարգը թույլ է տալիս Google-ին գնահատել սեփական գովազդային հայտարարությունների արդյունավետությունը: Այնուհետև լրտեսմամբ ընկերությունը կպարզի՝ օգտատերն այցելե՞լ է գովազդված խանութ:
Օգտատերը հայտնվում է լրտեսման ներքո երկրալոկացիոն ծառայության կիրառման պայմաններն ընդունելուց հետո, որոնք շատերն ընդունում են առանց մանրամասներին ծանոթանալու: