Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Լրագրողի նշանածի դաժան սպանությունը կապված է եղել Ծառուկյանի քաղաքականություն մտնել-չմտնելու հետ

Արդեն գործողության մեջ է մտել Երևան քաղաքում մեկ միասնական ընդհանուր իրավասության դատարան ունենալու վերաբերյալ օրենքը: Դատավորների աշխատավայրի ու աշխատասենյակների հարցը որոշվում է վիճակահանությամբ: Քրեական գործեր քննվելու են Երևանի մի քանի ընդհանուր իրավասության դատարանների շենքերում: Աջափնյակի դատարանը, հավանաբար, այդ դատարանների թվում չլինի, այնպես որ՝ Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող դատարանի շենքում քրեական գործով վերջին նիստերից մեկը անցկացրեց դատավոր Արմեն Խաչատրյանը՝ Վահան Ղազարյանի գործով:

40-ամյա Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ն անց 30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող առանձնատներից մեկում «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատասենյակում հանդիպել է մի քանի ամիս աշխատակցած ու ստանալիք ամբողջ աշխատավարձը չստացած աշխատակցուհու նշանածի՝ 22-ամյա ատամնաբույժ Լևոն Սահակյանի ու  նրա ընկերոջ հետ:

Վահանն ու Լևոնը վիճել են չվճարված աշխատավարձի վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Վահան Ղազարյանը ծալովի դանակով երկու հարված է հասցրել Լևոն Սահակյանին՝ ոտքի ու կրծքավանդակի շրջաններին:

Ստացած վնասվածքներով տուժողը կարողացել է նստել իր մեքենան, այն վարել  է մինչև Հանրապետական հիվանդանոց: Նրան վիրահատել են, սակայն վնասված են եղել սիրտն ու թոքը, երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ հոկտեմբերի 21-ին նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Դատարանում ամբաստանյալ Վահան Ղազարյանն ասել է, թե աշխատել է հեռուստալրագրության ասպարեզում, աշխատակցել է «Արմենիայի» «Ժամը» լրատվական հաղորդմանը, հետո էլ բացել է «Պատանի լրագրողներ» դպրոցը…

Դատարանը հարցաքննեց ամբաստանյալ Վահան Ղազարյանին, ով ծնվել է Գյումրիում, միջնակարգ կրթություն ունի, խոսվածքի մեջ ակնհայտ է Գյումրվա բարբառը:

Տուժողի նշանածի չվճարված աշխատավարձը 100 հազար դրամ է եղել: 2016 թվականի օգոստոսի 20-ին տուժող Լևոնը զրուցել է Վահանի հետ, վերջինս ասել է, թե չվճարված աշխատավարձը կվճարի 2 ամիս անց: Լևոնը երկու ամիս անց՝ հոկտեմբերի 19-ին, դիմել է Վահանին:

Ըստ Վահանի ցուցմունքի՝ Լևոնն իրեն զանգել է, երբ ինքը մեքենայով գնում էր Աբովյան: «Ինքն ասեց՝ կուզեմ քեզի տեսնեմ, ես էլ ասի՝ Աբովյան եմ գնում, Երևանում ուշ կլինեմ…»:

Ըստ Վահանի՝ Լևոնը պնդել է, որ պետք է հանդիպեն: Պայմանավորվել են, որ կվերադառնա Երևան, կզանգի Լևոնին: Ուշ է վերադարձել, զանգել է, Լևոնը չի պատասխանել: Հետո Լևոնն է զանգել Վահանին:

Վերջինս ասաց, թե Լևոնին զգուշացրել է, որ Գյումրի է գնալու, եթե Լևոնը կհասցնի շուտ հանդիպել՝ նրան կսպասի, հակառակ դեպքում՝ կարող են հանդիպել երկուշաբթի: Վահանը նշեց, որ Լևոնն է պնդել անպայման այդ օրը, թեկուզ՝ ուշ ժամին հանդիպելու միտքը:

Ըստ Վահանի՝ իր մոտ միայն 20 հազար դրամ կար: Ինքը գիտեր՝ Լևոնն ինչ հարցով է գալիս: Լևոնին պիտի առաջարկեր իր մոտի 20 հազար դրամը՝ խոստանալով մնացած 80 հազար դրամը վճարել երկուշաբթի: Մոտի 20 հազարանոցը պատրաստ դրել էր իր սեղանին: Լևոնի հետ հանդիպման ամբողջ ընթացքում թղթադրամը եղել է սեղանի վրա…

Լևոնը հանդիպման է եկել ընկերոջ հետ, ում Վահանը երկու-երեք անգամ նախկինում տեսել էր Լևոնի հետ, բայց նույնիսկ անունը չգիտեր: Գործի բերումով է իմացել, որ նրա անունը Արտակ է:

Լևոնին ու Արտակին դիմավորել է աշխատողներից՝ Գևորգը: Ընդ որում՝ նա գնացել էր խանութ, հաց էր գնել: Եթե Լևոնն ու Արտակը մի քանի րոպե ուշ ներս մտնեին, ինքը գրպանի դանակը տալու էր Գևորգին, որ նա հաց կտրի…

Վահանը նշեց, որ Լևոնին ու Արտակին հրավիրել է իր սենյակ, սուրճ է առաջարկել, նրանք հրաժարվել են: Իր սենյակում իր ու Լևոնի միջև ընդհարում է եղել, նույնիսկ դռան ապակին է ջարդվել, երբ ինքն ասել է, թե ամբողջ աշխատավարձը տալ չի կարող, առաջարկել է իր պայմանը, բայց Լևոնը պահանջել է ամբողջ գումարը. «Ես նույնիսկ ասի՝ եթե անգամ իրար զարկենք, կռվենք, ես գումար չունեմ էս պահին, որ տամ…Իրար դոշ էինք հավաքել, ես ասի՝ արեք 80 հազար դրամի ու քանիմ կոպեկի համար խայտառակ չըլնենք՝ ես 40 տարեկան տղա եմ, դու էլ՝ 20 տարեկան, դոշերս կհավաքես… Արտակն ասավ՝ էկեք հանգիստ խոսանք…»:

Նստել են սեղանի մոտ: Ինքն առաջարկել է հանգիստ խոսել. «Մարդիկ կիմանան, վրես կխնդան…»:

Երբ ինքը նորից իր պայմանն է առաջարկել՝ 20 հազար դրամն այդ պահին տալ, իսկ 80 հազար դրամը՝ երկուշաբթի, Լևոնը միանգամից բորբոքվել ու ասել է. «Էս գրաֆինկեն գլխուդ կտամ…»:

Այնուհետև, ըստ Վահանի, Լևոնը վեր է կացել, գնացել է այն սեղանի մոտ, որի վրա լուսանկարչական ապարատներ էին դրված, ձեռքը գցել է ամենալավ ապարատին ու ասել է, թե չվճարված աշխատավարձր տեղը այդ ապարատը կվերցնեն ու կպահեն, մինչև աշխատավարձը ամբողջությամբ վճարվի:

Ըստ Վահանի՝ ապարատը, որ ձեռքն էր վերցրել Լևոնը, իրեն չէր պատկանում: Ինքը զայրացել ու նրան երկու անգամ ասել է՝ ապարատը դիր տեղը: Բայց Լևոնը բանի տեղ չի դրել: Ինքը մոտեցել է նրան ու բռնել է ձեռքը. «Էն մարդուց ապրանք կտանեն, որ կխաբի, ես խաբող մարդ չեմ, ես ասում էի՝ երկուշաբթի կգաք՝ ամբողջ գումարը կտամ…»:

Վահանը նկարագրեց՝ այդ պահին Լևոնը «բոքսով խփեց գլխիս, ես հենվեցի երեք ոտանի սեղանին, սեղանը շրջվեց, ես էլ ընկա… Լևոնը իմ վրա կիսահենված, համարյա պառկած՝ սկսեց բոքսով խփել գլխիս՝ մի 5-10 անգամ խփեց… Ամեն հարվածը շատ ցավոտ էր… Էնքան խփեց, մինչև ես գրպանիցս դանակը հանեցի ու խփեցի նրա ոտքին…»:

Ըստ Վահանի նկարագրության՝ ինքը «կողքանց» ընկել է հատակին՝ մեջքով պատի անկյունին հենված: Լևոնը կիսանստել-կիսապառկել է իր վրա: Իր ձախ ձեռքը մնացել է իր մարմնի տակ, իսկ աջ ձեռքով ինքը փորձում էր դեմքը պաշտպանել Լևոնի հարվածներից… Տեսնելով, որ նրանից չի կարողանում ազատվել՝ աջ ձեռքը հեռացրել է դեմքից՝ այլևս չի պաշտպանվել, այդ ձեռքը մտցրել է գրպանը, գրպանում բացել է ծալովի դանակը, հանել է բացված դանակն ու հարվածել է Լևոնին: Ինքը տեսնում էր Լևոնի ոտքը՝ ջինսով: Որոշել է դանակով հարվածել ոտքին՝ նրանից ազատվելու համար: Հարվածել է: Իր հարվածից Լևոնը թուլացել է, ինքը կարողացել է նրա տակ «ֆռռալ», այդ ժամանակ Արտակը մոտեցել, իր դոշերից բռնել, քաշել-կանգնեցրել է: Տարել է միջանցք, հենել է միջանցքի պատին: Ներսից Լևոնն ասել է՝ խփեց, ծակեց: Արտակը Վահանին հարցրել է՝ դանակո՞վ ես խփել: Վահանն ասել է՝ հա, բայց ոտից եմ խփել…

Վահանն ասաց. «Ես որ հելել եմ, դանակ չկար ձեռս… Արտակը չի տեսել, որ ես դանակով խփել եմ… Դանակը հետո սենյակի հատակին եմ գտել…»:

Դանակով հարվածելու պահի մասին Վահանն ասաց. «Ինչխօր մեկն ասեր՝ ջեբդ դանակ կա… Լևոնն էնպես ուդարներ կուտար, աչքերիս դեմը կսևնար… Ես նախապես դանակ չեմ հանել, ցույց չեմ տվել: Եթե նախապես դանակ հանեի, իրանք սենյակում իմ հետ չէին նստի, կթողային-կգնային… Որ հետո Լևոնին տեսա՝ դոշին արուն, զարմացա՝ էդ ի՞նչըխ էղավ, ես ոտին եմ խփել… »:

Լևոնին Վահանը բնութագրել էր՝ որպես «հավասարակշռված, կոռեկտ, համեստ տղայի»: Նա նշեց. «Էդ օրը Լևոնը իմ ճանաչած Լևոնը չէր, թե ինչու էր տենց ագրեսիվավարի խփում ինձ՝ չգիտեմ: Ի՞նչ էի արել կամ ի՞նչ էի ասել…»:

Վահանը նշեց, թե դանակահարությունից հետո չի գոռացել՝ զենքս տվեք: Ճիշտ է, ինքը զենք՝ գազային ատրճանակ ուներ, այն դարակի մեջ էր, բայց դրա մասին ոչ ոք չգիտեր, ինքն ո՞ւմ պիտի ասեր՝ զենքս տվեք:

Երբ Լևոնն ու Արտակը դուրս են գնացել, աշխատողները առաջարկել են շտապօգնություն զանգել, բայց Լևոնն ասել է՝ չէ, ես մեքենան կքշեմ-կգնամ…

Ինքը նրանց գնալու պահին ատրճանակը ձեռքին դուրս չի եկել: Իր ձեռքին չէր կարող ատրճանակ լինել, քանի որ դրանից հետո գնացել է երկրորդ հարկ, մի քիչ հանգստացել է, ու իր մոտ զենք չի եղել…

Ինքը զանգել է մեկ այլ Վահանի, առաջարկել է գնալ հիվանդանոց ու իմանալ Լևոնի մասին: Հետո Վահանի հեռախոսն անհասանելի է եղել: Առավոտյան այդ հեռախոսին պատասխանել է մի փոխգնդապետ: Ինքն ասել է, որ ինքն է դանակով խփել: Փոխգնդապետն ասել է՝ արի Աջափնյակի ոստիկանություն: Ինքն ասել է՝ ես դրա տեղը չգիտեմ, կարող եմ լինել Ֆիզիկայի խաչմերուկում: Փոխգնդապետն ասել է՝ այնտեղ գնա ու սպասիր:

Ինքը գնացել է, այնտեղ սառը սուրճ էր խմում, երբ մոտեցել է ոստիկանության փոխգնդապետը: Ինքը նրա հետ նստել է «սկամեյկին», ամեն բան ճիշտ պատմել է: Հետո գնացել են ոստիկանության բաժին:

Ինքն ամբողջ օրը աղոթել է Լևոնի համար՝ իմանալով, որ նա հիվանդանոցում է. «Աղոթել եմ, որ բան չէղնի, ջահել տղա էր՝ սենց ինչ-որ բանի համար՝ չիդես՝ ինչի համար խի՞ կյանքից զրկվեր… Ես սթրեսի մեջ էի, որ իմացա՝ մահացել ա…»:

Վահանն ասաց, որ 1996 թվականից՝ երբ գնացել է ծառայության, գրպանում դանակ է պահել: Երբ նրան զգուշացրել են, որ դանակ չպահի, ասել է՝ հնարավոր չէ, որ ես դանակով կռիվ անեմ… Բայց դեպքի պահին մի տասնհինգ վայրկյանում կորցրել է ինքնատիրապետումը, կարծես մեկը հուշել է, որ գրպանում դանակ կա, ցանկացել է դրա օգնությամբ ազատվել Լևոնի հարվածներից…

Վահանը նշեց, որ աշխատավարձերի ուշացումներ եղել են: Ինքը և ամբողջ «Կենտրոն» հեռուստաընկերությունը սպասում էին՝ Ծառուկյանը կմտնի՞ քաղաքականություն. «Եթե գար քաղաքականություն, ուրեմն մենք ակտիվ աշխատելու էինք, իսկ եթե չէ՝ խոսք կար, որ հեռուստաընկերությունը հանձնելու են այլ անձի… Բոլորը սպասում էին էդ հարցի պատասխանին… Մեզ ասում էին՝ երկու ամիս համբերեք, տեսնենք…Բայց էդ խոսակցությունը ամեն մարդու հասանելի խոսակցություն չէր, իմ աշխատողները աշխատավարձերի  ուշացման պատճառը չգիտեին…»:

Վահանը նշեց, որ Արտակի հետ առերես հարցաքննվել է: Հենց Արտակին տեսնելուն պես առաջին հարցը, որ տվել է՝ «Էս ի՞նչ սարքեցիք…»:

Ըստ Վահանի՝ Արտակը նույնպես առերես հարցաքննության ժամանակ նշել է, որ Լևոնը խփում էր իրեն, ինքն ընկած էր գետնին…

Լևոնի կրծքավանդակին խփելու մասին Վահանն ասաց. «Չիդեմ՝ ոնց եմ խփել, չեմ զգացել, նպատակ չի էղել կյանքը խլելու… Մե ձևըմ մտել է դոշը դանակը…»:

Դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությամբ հրապարակելու է նաև Վահան Ղազարյանի նախաքննական ցուցմունքները, սակայն դա արդեն կարվի հաջորդ նիստում՝ փետրվարի 15-ին: Դատական նիստը տեղի կունենա քաղաքի դատարաններից այն շենքում, որտեղ կլինի դատավոր Ա. Խաչատրյանի աշխատասենյակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում