ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի Դեր Զոր նահանգի Աշ-Շաաֆա բնակավայրի բնակելի թաղամասերին։ Զոհվել է 15 խաղաղ բնակիչ, այդ թվում 7 կին, հայտնում է SANA գործակալությունը։

Խաղաղ բնակիչների տներին ավիահարվածները հասցվել են հունվարի 23-ին։

Հաղորդվում է նաև ծանր վիրավորների մասին, ինչի հետ կապված զոհերի թիվը կարող է աճել։







































