Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզումը, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«2013 թ. նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ ժողովրդի մեջ հասունանում է ամեն կերպ, այդ թվում` ուժային միջոցներով, իր իշխանությունը վերականգնելու բնական և իրավաչափ ձգտումը:

 Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսևորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ ճիչը ոչ միայն չմնաց առանց արձագանքի, այլև արագացնում է փոփոխությունների գործընթացը և հստակեցնում դրանց հասնելու ռազմավարական ու մարտավարական մոտեցումները: 

 Պետական կառավարման ապազգային համակարգը` ի դեմս նրա կորիզը կազմող քրեաօլիգարխիկ վարչակազմի, գիտակցում է իր կործանման վերահաս վտանգը: Վարչախումբը փորձում է ամեն գնով, այդ թվում` նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի սցենարով ընդվզումներն ուղղորդելու, գործակալների, անգամ` ոստիկանության ծպտյալ ծառայողների, ձեռքով բախումներ հրահրելու, հանցագործություններ կատարելու, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներին ազատությունից զրկելու և ժողովրդին ահաբեկելու միջոցով չեզոքացնել իր համար խիստ անցանկալի այս հեռանկարը:

 Այդ նպատակին հասնելու համար վարչախումբն արտաքին ճակատում ընտրել է պետության ինքնիշխանության մնացորդները օտարին հանձնելու, իսկ ներքին ճակատում` օտարի աջակցությամբ ժողովրդին իսպառ կեղեքելու և նրա դիմադրողունակությունը զրոյացնելու ճանապարհները:

 Այս համատեքստում բնականոն կերպով տեղի են ունենում երկու հակադիր գործընթացներ. ժողովրդի առողջ ուժերի ակտիվացում ու համախմբում` երկիրը կործանման ուղուց զարգացման ուղու վրա դնելու և վարչախմբի ու նրանից սնվող ուժերի համախմբում` երկրի կառավարման ու թալանի հնարավորությունը պահպանելու համար: Հաշվի առնելով, որ պետական լծակներին տիրապետող հանցավոր վարչախումբը կազմակերպված ուժ է, մեր ժողովուրդը ևս պետք է կազմակերպվի, որպեսզի կարողանա հաղթահարել նրա հավանական դիմադրությունը:

 Մինչ այդ, Նախախորհրդարանը քրեաօլիգարխիկ վարչախմբին մեկ անգամ ևս հիշեցնում է ժողովրդի արդար դատաստանի անխուսափելիության մասին և պահանջում է անհապաղ ազատ արձակել իր իսկ կազմակերպած սադրանքի պատճառով օրինախախտի կարգավիճակում հայտնված Շանթ Հարությունյանին ու մնացած բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այդ սադրանքը կազմակերպած և իրականացրած պաշտոնատար անձանց:

Նախախորհրդարանը կոչ է անում մեր ժողովրդին, առաջին հերթին` նրա ակտիվ մասին, ատելի համակարգից ժամ առաջ ազատվելու զգացական մղումների հետ ներդաշնակ կերպով համադրել գիտակցական ու կազմակերպված պայքարի գործելակերպը և պատրաստ լինել իր կամքը պարտադրելու վարչախմբին»:

 

 Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում