Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նսատավայրում այսօր՝ հունվարի 25-ին, ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի ներկայացրած միջնորդությունը՝ կասեցնել իր գործունեությունը որպես Մանվել Աթոյանի պաշտպան։ Դատավոր Գաբրիելյանն ասաց, որ կայացված որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։










































