Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Անհասկանալի է, թե այդ մարդն ինչպես է դարձել միլիոնատեր. Փոստանջյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Վրաստանը կոպտորեն խախտել է մարդու հիմնարար ազատությունները՝ չկատարելով Եվրոպայի առջև ստանձնած պարտավորությունները. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը պահանջում է պարզաբանում վրաց իշխանություններից, թե ինչու են արգելել իր մուտքը Վրաստան և այդ պահանջով դիմել է ՀՀ ԱԳՆ նախարարին, ՀՀ-ում Վրաստանի դեսպանին, Վրաստանում ՀՀ-ի դեսպանին:

Լրագրողները Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածության մասին: Փոստանջյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել ՀՀ թալանին, մենք, իհարկե, մերժում ենք, իսկ այդ անձը խառնված է Ամուլսարի գործարքին, կապ ունի այդ գործարքի հետ, բացի այդ, մեզ համար անհասկանալի է, թե այդ մարդն ինչպես է դարձել միլիոնատեր, նա նաև այլ գործառույթներով է զբաղվել, եղել է ՀՀ դեսպանը: Լինելով պետական պաշտոնյա՝ իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, այստեղ շատ հարցեր կան: Ինչպես է նա համատեղել դեսպանի գործունեությունը ձեռնարկատիրականի հետ: Այն Սահմանադրությունը, որն այսօր ուզում են կյանքի կոչել և քաղաքական կառուցվածք ձևավորել, քաղաքական ինստիտուտներ ստեղծել, այդ Սահմանադրությունը մեզ համար ընդունելի չէ, չի գործում, բոլորիս է հայտնի, որ մենք չունենք Սահմանադրություն և այդ նշանակումները ևս ապօրինի են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում