Միննեսոտա նահանգի բնակիչը 1 մլն դոլար է շահել՝ շնորհիվ վիճակախաղի տոմսի, որն իրեն նվիրել էր դուստրը Սուրբ Ծննդին։ Այս մասին հայտնում է UPI գործակալությունը։
Շահող տոմսը գնվել էր Գոհաբանության օրը։ 2017 թվականին տոնը նշվել է նոյեմբերի 23-ին։ Մոտ մեկ ամիս անց Ամբերը տոմսը հայրիկին էր տվել որպես նվեր։
Նորաթուխ միլիոնատերը որոշել է շահումը հավասարապես բաժանել կնոջ և 4 չափահաս դուստրերի միջև։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա մոտ 166,6 հազար դոլար։











































