Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սիրիայում քիմիական հարձակումների համար։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։
«Ով էլ պատասխանատու լինի այդ հարձակման համար, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Գուտայի արևելքում զոհերի համար»,-ասել է Նաուերթը,- «Որևէ կասկած չկա, որ Մոսկվան, պաշտպանելով իր սիրիացի դաշնակցին, խախտել է իր պարտավորություններն ԱՄՆ-ի առաջ որպես քիմիական զենքի չկիրառման երաշխավոր»-հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։
Associated Press գործակալությունը, հղում անելով սիրիացի ակտիվիստներին և փրկարարներին, հաստատում է, որ երկուշաբթի՝ հունվարի 22-ին, կառավարական զորքերը գնդակոծել են Գուտայի շրջանը քիմիական զինամթերքով, ինչի հետևանքով տուժել են մոտ 20 քաղաքացիական անձիք։
Հունվարի 23-ին Մոսկվան ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ էր հրավիրել՝ Սիրիայում իրավիճակը և քիմիական զենքի կիրառման տեղեկությունները քննարկելու համար։
Դամասկոսը հերքում է թունավոր նյութերով մարտագլխիկների կիրառման մեղադրանքները։










































