Երևանի Ավանի և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործը։
Դատական նիստում դատավորը մի քանի անգամ զգուշացրեց Սասնա ծռերի անդամ Սմբատ Բարսեղյանին:
«Կենդանուն, որ վիրավորում ես, արյունաքամ է լինում, բայց որևէ վիրահատություն նրան չի փրկում: Հիմա հայ ազգը արյունաքամ է լինում, իսկ դուք սպասում եք»,-դիմելով դատավորին ասաց Սմբատ Բարսեղյանը:







































