Թուրքիան հետ կվերադարձնի սիրիայի փախստականներին, որոնց թիվը ավելի քան երեք միլիոն է,– ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, – հաղորդում են ԶԼՄ–ները։ Նա նշել է, որ սիրիացի փախստականները ետ կվերադառնան ահաբեկիչներից մաքրված Սիրիայի տարածք։
«Թուրքիան մտադիր չէ գրավել Սիրիան, ընդհակառակը, նա մաքրում է այն ահաբեկիչներից»,– ասել է Էրդողանը։
Նախագահը նշել է, որ «Ձիթապտղի ճյուղ» օպերացիան բարեհաջող շարունակվում է և Թուրքիայի զինված ուժերը, Սիրիայի ազատ բանակի հետ միասին, շարունակում են մաքրել Աֆրինը ահաբեկիչներից։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը, Սիրիայի Ազատ բանակի հետ համատեղ, սկսել են «Ձիթապտղի ճյուղ» անունը ստացած ռազմական օպերացիան՝ սիրիական Աֆրին քաղաքում։











































