Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի կործանիչ F-16 AM-ը սխալմամբ կրակ է բացել թռիչքների կառավարման աշտարակի վրա: Ինչպես հաղորդում է Flight Global-ը, ռազմաօդային ուժերն այս կապակցությամբ ստուգումներ են անցկացնում:
Կատարելով ուսումնամարզական վարժություն` կործանիչի օդաչուն սխալմամբ կրակել է դիսպետչերական աշտարակին, որը տեղակայված է Վլիլանդ կղզում: Երկու դիսպետչերները, որոնք պատահարի պահին եղել են կառույցի ներսում, չեն տուժել:
Վարժության պայմանի համաձայն` օդաչուն պետք է ոչնչացներ աշտարակից քիչ հեռու գտնվող թիրախը: Պատահարի հստակ պատճառների մասին չի հաղորդվում: Նշվում է, որ հրաձգության շրջանում եղանակային պայմանները չեն խոչընդոտել տեսանելիությանը:








































