NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան (JPL) LEMUR IIB անվանումով նոր ռոբոտ է մշակել: Ինչպես հաղորդում է IEEE Spectrum-ը, այս ռոբոտը ստեղծվել է ինքնավար սարքերի մշակման ծրագրի շրջանակներում, որոնք կարող են մագլցել ժայռերի վրա միկրոգրավիտացիայի պայմաններում: LEMUR IIB-ի փորձնական նմուշն առայժմ կարող է առաջ շարժվել միայն հարթ քարե մակերեսներով:
Ռոբոտի շարժունակությունը ժայռային տեղանքում դեռևս սահմանափակ է: Ռոբոտի բռնող չորս սարքերից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ «մատներ»` էլաստիկ «բարձիկներով», որոնցում ներկառուցված են ոչ մեծ ատամիկներ:
Մակերևույթի հետ շփման ժամանակ բռնող սարքերից յուրաքանչյուրը կարող է պահել մինչև 15 կգ բեռ: Մոտ ժամանակներս JPL-ը մտադիր է ռոբոտի մի քանի փորձարկում անցկացնել:











































