Համացանցում հայտնվել են ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգի՝ «Խելագարը» (Unsane) ֆիլմի առաջին կադրերը։ Սարսափ ժանրի ֆիլմն ամբողջովին նկարահանվել է iPhone-ով, ընդամենը 1 շաբաթում։

Գլխավոր դերով հանդես է գալիս Քլեր Ֆոյը։ Նախագծի սյուժեի մասին մանրամասները գաղտնի են պահվում։

Ֆիլմի սցենարի վրա աշխատել են Ջոնաթան Բերնստայնը և Ջեյմս Գրիրը։ Դերասանական կազմի մեջ են նաև Ջունո Թեմփլը, Էյմի Մալինզը, Էմի Իրվինգը, Ջեյ Ֆարոան, Ջոշուա Լեոնարդը, Էրին Վիլհելմլին և այլք։
Ֆիլմը վարձույթում կհայտնվի մարտի 29-ին։










































