Ֆրանսիացի օրենսդիրները կողմ են քվեարկել նոր օրենքում հոդվածին, որը քաղաքացներին կտա առանց պատժի «սխալ գործելու իրավունք»՝ կառավարության հետ հարաբերություններում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հաղորդվում է, որ հոդվածը, որը երեքշաբթի երեկոյան ընդունվել է Ազգային ժողովում, հանդիսանում է «Հուսալի հասարակությանը ծառայող պետության մասին» օրենքի անկյունաքար։
Օրենքը հանդիսանում է բարեփոխումների մաս, որոնք Էմանուել Մակրոնը խոստացել էր իր նախագահական ընտրարշավի ժամանակ։ Մարդուն պատասխանատվության ենթարկելու համար պաշտոնյաները պետք է ապացուցեն, որ մարդն իշխանությունների հետ հարաբերություներում գործել է անբարեխիղճ։
«Դա հեղափոխություն է վարչակազմի և քաղաքացիների հարաբերություններում։ Մարդը կարող է սխալվել, սակայն կառավարությունը կարող է ներել «առաջին սխալը»»,-ասել է հանրային գործունեության հարցերով նախարար Ջերալդ Դարմանինը։








































