Wednesday, 08 05 2024
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նահապետի՞, թե՞ վարչապետի աշունը

Հունվարի 23-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը առանձնահատուկ երանգ ստացավ և ուշադրություն գրավեց գերազանցապես Հայաստանի 2018 թվականի ապրիլյան սպասումների ֆոնին, թեև, ըստ էության, պետք է նկատել, որ այդ հանգամանքը ինչ-որ իմաստով կարող է անգամ անհամարժեք դիտվել հայ-ֆրանսիական հարաբերության ընդգրկուն նշանակության ֆոնին:

Բանն այն է, որ այդ հարաբերությունը պատմականորեն ունեցել է ահռելի նշանակություն Հայաստանի համար, և իրապես անհամարժեք է ներկայումս այն հանգեցնել ընդամենը վարչապետի խնդրի կամ առավել մանրամասն՝ Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրի: Միևնույն ժամանակ, այս խնդիրն իր հերթին լոկ մեկ անձի քաղաքական ճակատագրի հարց չէ, քանի որ դրանում պարփակված է նաև պետական զարգացման որոշակի հեռանկարների մի ամբողջ համախումբ: Ըստ այդմ՝ առաջին հայացքից մասնավոր խնդիրը իրականում ունի առնչություն հարաբերությունների լայն համատեքստին, հետևաբար սպասումը կամ դիտանկյունը, որով չափվել կամ չափվում է Մակրոն-Սարգսյան առաջին հանդիպումը, ունի որոշաի հիմնավորում և պատճառաբանվածություն:

Իսկ այդ տեսանկյունից, հանդիպումից հետո թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Մակրոնի հայտարարություններում, որ նրանք արել են ԶԼՄ-ների համար, կարմիր թելի նման անցնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի վեհաժողովն ու դրա շրջանակում Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք պետական այցի հանգամանքը, այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի հրավերը: Մակրոնը հայտարարել է, որ սիրով ընդունում է այն և աշնանը կլինի Հայաստանում՝ միաժամանակ խոսելով Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի կարևորության մասին և ասելով. «Մենք խոսեցինք գագաթնաժողովի անցկացման մասին և այսօրվանից ձեռք ձեռքի տված աշխատելու ենք դրա կազմակերպման և հաջողության ծրագրի շուրջ»:

Ֆրանսիայի նախագահի այդ խոսքն իսկապես բազմիմաստ է և առաջացնում է առնվազն հարց, թե արդյո՞ք ձեռք ձեռքի աշխատելու են մինչև վեհաժողով: Այսինքն՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը Մակրոնի հետ աշխատելու է նույն՝ դե յուրե իշխանության առաջնորդի, ասել է թե՝ վարչապետի մակարդակով և այդ մակարդակով աշնանը դիմավորելու է Ֆրանսիայի նախագահին Հայաստանում: Թե՞ Մակրոնի հայտարարությունն ավելին չէ, քան ընդամենը կարևոր իրադարձության վերաբերյալ արարողակարգային պատշաճության շրջանակում ասված խոսք, որտեղ Նախագահը ոչ թե մասնավոր հասցեագրում է, այլ հիշատակվում է ընդամենը որպես Հայաստանի ներկայիս կառավարման մոդելի պայմաններում բարձրագույն իշխանության ինստիտուտ:

Այն, որ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի ոչ պաշտոնական, սակայն առանցքային նպատակներից և սպասարկվող խնդիրներից մեկը լինելու էր Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրին և պլաններին առնչվող հարցը, կասկածից վեր էր: Սարգսյանի համար այդ պլանների մասով խիստ կարևոր է Ֆրանսիայի դիրքորոշումն ու տրամադրվածությունը՝ թե՛ այն պատճառով, որ Փարիզը Հայաստանի առանցքային գործընկեր է Եվրամիության հետ հարաբերություններում, թե՛ այն պատճառով, որ Փարիզը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետություններից մեկն է, և այստեղ, անշուշտ, Հայաստանի իշխանության քաղաքական ծրագրերի հանդեպ լոյալությունը Երևանի համար ունի առանցքային նշանակություն թե՛ ղարաբաղյան խնդրում դիվանագիտական արդյունավետության, թե՛ ընդհանրապես՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցում:

Խնդիրն, անշուշտ, միայն Փարիզը չէ, այլ բոլոր երեք մայրաքաղաքները, սակայն տվյալ դեպքում, իհարկե, խոսքը Ֆրանսիա կատարած այցի մասին է և դրա ընթացքում հնչած բարձր մակարդակի հայտարարությունների, որոնք առնվազն առաջացնում են հարցեր: Այդ մասով, Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծում էր Ֆրանսիայի հետ քաղաքակրթական ընդհանրության և Հայաստանի համար այդ հանգամանքի ուղենշային նշանակության հարցը: Մինչդեռ այստեղ, իհարկե, քաղաքակրթական տեսանկյունից առանցքային գործոններից մեկը իշխանության, այսպես ասած, փոխանցելիությունը, փոփոխականությունն է՝ ի տարբերություն Ադրբեջանի խանականության, և սա Հայաստանի համար կարևոր կռվան է:

Մյուս կողմից՝ այդ իմաստով ստացվում են իսկապես հակասական տպավորություններ, ի վերջո՝ 2018-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի վեհաժողովը Երևանում Սերժ Սարգսյանի համար կլինի վարչապետի՞, թե՞ «նահապետի աշունը», ի՞նչ է ստացվել այդ կապակցությամբ Ֆրանսիայի հետ առաջին հանդիպումից, և կլինի՞ այն վերջինն այդ կազմով հայ-ֆրանսիական բարձր մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում