Polaroid ընկերությունը ներկայացրել է մանկական նոր պլանշետը, հաղորդում է Ubergizmo-ն: Kids Tablet 2 սարքավորումը հագեցած է 1024х600 թողունակությամբ, Cortex A9 երկմիջուկ պրոցեսորով և 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Պլանշետն աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով, որը մշակված է հատուկ երեխաների համար: Սարքավորման համար էլեկտրոնային գրքերը ներկայացրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Disney-ը, Marvel-ը և Cartoon Network-ը: Դրանից բացի, պլանշետում առկա է նաև ծնողական վերահսկողության ֆունկցիան:
Kids Tablet 2-ի գինը 149 դոլար է:









































