«Աշխարհի լավագույն ավտոմեքենա-2014» (World Car of the Year 2014) մրցանակի հավակնորդների շարքում գերակայում են եվրոպական և ճապոնական ավտոմեքենաները, տեղեկացնում է CarAdvice պորտալը:
28 թեկնածուների շարքում 12-ը եվրոպական մեքենաներ են, յոթը՝ ճապոնական, հինգը՝ ամերիկյան և չորսը՝ հարավկորեական:
Volkswagen-ը հավակնորդների թվին չի պատկանում, չնայած նախկինում դրա մոդելներից հինգն արժանացել են այդ մրցանակին: Սակայն ցուցակում են հայտնվել այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Audi-ն, Seat-ը և Skoda-ն, որոնք պատկանում են գերմանական կոնցեռնին:
BMW-ն ներկայացված է միանգամից երեք մեքենաներով՝ i3, 2 Series և 4 Series:
Ford, Hyundai, Kia և Toyota ավտոարտադրողները ներկայացրել են երկուական մեքենաներ:
Ցուցակում են նաև Acura MDX, Citroen C4 Picasso, Fiat 500L, Peugeot 308 և այլ ավտոմեքենաներ:
Քվեարկության առաջն փուլը կկայանա 2014 թ. փետրվարի 4-ին: Դրան կմասնակցեն 21 երկրների 66 ներկայացուցիչներ: «Աշխարհի լավագույն ավտոմեքենան» հայտնի կդառնա ապրիլին՝ Նյու Յորքում: