ԱՄՆ կառավարությունում ունեցած աղբյուրի տվյալով՝ Կենտրոնական հետախուզական վարչությունն ամեն տարի վճարում է ավելի քան 10 մլն դոլար հեռուստահաղորդակցական AT&T հսկային, որպեսզի վերջինիս տվյալների ահռելի բազան օգտագործի ու գաղնալսի ամերիկացիներին, գրում է New York Times-ը:
Աղբյուրի խոսքով՝ համագործակցությունը կատարվում է կամավոր համաձայնությամբ՝ իշխանությունները չեն հարկադրում ընկերությանը համատեղ աշխատանքի, գրում է RIA Novosti-ն:
ԿՀՎ-ն տրամադրում է ահաբեկչության մեջ կասկածվող մարդկանց հեռախոսահամարները, իսկ AT&T-ն իր հերթին նայում է տվյալների բազան ու ներկայացնում տեղեկություններ, որոնք կարող են օգնել պարզել ահաբեկիչների հնարավոր համախոհներին:








































