Հայաստանում քաղաքական համակարգը մնաց միայն որպես դրույթ Սահմանադրության մեջ, իսկ դե ֆակտո մահացավ: Նոյեմբերի 7-ին Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական մահն անխուսափելիորեն պիտի բերեր տնտեսական աղետի: «Այն աղետը, որում մենք գոյատևում ենք՝ արտագաղթ, կոռուպցիա, աչքակապություն. սրանք լոկ հետևանքներն են: Հայաստանում կան երեք տիպի մարդիկ. առաջին տիպը չի ընդունում իրողությունը, բայց գտնում է պայքարն անիմաստ և արտագաղթում է, երկրորդ տիպը հարմարվում է իրողությանը և դառնում է իշխանության հենարանը, երրորդ տիպը կտրականապես չի ընդունում իրողությունը, սակայն չունենալով քաղաքական պայքարի պատշաճ փորձ՝ բռնում է սպասողական դիրք»,- ասաց նա:
Ավետիսյանը համոզված է՝ այս երրորդ հատվածը, որն ամենալայնն ու բազմաշերտն է, կարող է հանդիսանալ հզոր գործոն՝ իշխանություններին տապալելու համար: Շանթ Հարությունյանն, ըստ ազատամարտիկի, այս առումով վերցրեց իր վրա կենդանի դետոնատորի պարտականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































