ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն առաջարկեց գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով բնակչությանն ազատել ավելացված արժեքի հարկից, քանի որ այս ապրանքների գծով հիմնական բեռը կրում է բնակչությունը, որն, ի տարբերություն բիզնեսի, ոչ մի ձևով ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չունի:
«Եկեք գոնե մեկ անգամ ընդառաջեք բնակչությանը ու այս երեք ապրանքների գծով հասարակության համար հանեք ԱԱՀ-ն: Սա տնօրինվող եկամուտների բարձրացում կլինի և գնաճը մեղմելու հնարավորություն»,- հայտարարեց Արտակ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































