Calvin Klein-ը, Ռաֆ Սիմոնսի ղեկավարությամբ, շարունակում է շահագործել Ամերիկայի թեման, այդ պատճառով էլ ներքնազգեստի նոր գովազդային արշավի աստղերը դարձել են ԱՄՆ-ում ամենաքննարկվող ընտանիքի անդամները՝ Քարդաշյան-Ջեներ քույրերը:

Լուսանկարիչը բելգիացի Վիլլի Վանդերպերեն է: Քիմը, Քորտնին, Քայլին, Քենդալն ու Քլոեն նկարվել են ներքնազգեստով և դենիմից հագուստով: «Մենք քույրերով մշտապես շփվում ենք իրար հետ: Մենք հենց ամերիկյան ընտանիքն ենք, իսկ Calvin Klein-ին հաջողվել է Ամերիկայի ոգին ներկայացնել նկարներում»,- պատմել է Քորտնի Քարդաշյանը, ով հիմա հղի է:

Մի քանի լուսանկարներում երևում է Քայլի Ջեները, ով հղիության մասին հայտարարելուց հետո փորձում է իր վրա ուշադրություն չգրավել: Նկարներում Քայլին ծածկում է մարմինը պլեդի և լայն վերնաշապիկի միջոցով:















































