Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաև կարևորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Անցյալ տարի Երևանում անցկացվեցին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երևանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում ևս կանցկացվեն Երևանի օրեր: Ուզում եմ նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաև Դոնի Ռոստովի և վերջերս Երևանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- հատկանշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրոք մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև այլ քաղաքների հետ ևս գործընկերային հարաբերություններ ձևավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:

Այնուհետ կողմերը քննարկել են նաև տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում