Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Գյուղնախարարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների մասնակցությամբ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանը, անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող և մի շարք այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ անասնաբուծության ոլորտն այս տարի գտնվելու է նախարարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, և հանդիպումը նպատակ ունի ֆերմերների հետ համատեղ քննարկել աջակցության ծրագրերի առավել նախընտրելի և արդյունավետ ուղղությունները, որոնք ոլորտում զարգացում կապահովեն, ինչպես նաև անդրադառնալ շուկայում մսի գնի բարձրացման հիմնավորվածությանը:

Մասնակիցները համակարծիք էին, ոլորտի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է առաջնորդվել համալիր լուծումներ ընդգրկող ռազմավարությամբ, որը կներառի և’ արհեստական սերմնավորման ծրագրի իրականացում, և’ տեղում վերարտադրված երինջների տրամադրում գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև արոտավայրերի բարելավում և արդյունավետ օգտագործում, տեղերում սերմնավորման կայանների ստեղծում, ֆերմերների ուսուցում, խորհրդատվություն և այլն:

Անդրադառնալով ներքին շուկայում ձևավորված մսի գնին` ֆերմերները նշել են, որ գործող գինը միանգամայն արդարացված է` հաշվի առնելով, որ տավարի մսի ինքնարժեքը շուրջ 1900-2000 դրամ է, և դա այն գնային շեմն է, որը հնարավորություն է տալիս ֆերմերին որոշակի շահույթ ստանալ` հանրապետությունում անասնապահության հետագա զարգացումը չվտանգելու համար: Ֆերմերները հավելել են, որ այժմ նկատվում է անասնագլխաքանակի ավելացման միտում: Միաժամանակ խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում մսի գինը 2018 թվականին կլինի կայուն, իսկ սպանդանոցային մորթին անցումը գնի վրա որևէ էական ազդեցություն չի ունենա, քանի որ ծախսերի ավելացումը չնչին է:

Ֆերմերները գոհունակություն են հայտնել 2017 թվականին գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների կազմակերպման գործընթացից` ընդգծելով, որ պատվաստումները կատարվել են ժամանակին և որևէ թերացում չի արձանագրվել:

Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի պատվաստումների գործընթացն ավելի է կատարելագործվելու, առանձնակի ուշադրություն է դարձվելու անասնաբույժների վերապատրաստման հարցերին, բացի այդ, օրենսդրական փոփոխություն է կատարվել, համաձայն որի համայնքային անասնաբույժների ինստիտուտ է ներդրվելու, նրանց մասնագիտությունը և վարձատրությունը խրախուսելու, գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ նախատեսում են 2019 թվականին ԵՄ ֆինանսավորմամբ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի օրինակով հանրապետությունում հիմնել երկու ֆերմերային քոլեջներ, որոնք պետք է գործեն ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով` այս հարցում ակնկալելով խոշոր ֆերմեների աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում