Սիրիայի կառավարական զորքերը, որին աջակցում է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժումը, վերահսկողություն է հաստատել Դամասկոսի Սբեյնա հարավային արվարձանում՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
«Սբեյնան գրոհայինների հենակետն էր Դամասկոսի ծայրամասերում: Դամասկոսի հարավում ապստամբներն այժմ գործնականում զրկվել են մատակարարման բոլոր երթուղիներից»,- ասել է Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում է զինված հակամարտությունը: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:










































