Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին բռնացրել են Mercury Prize-ի 35-ամյա հաղթող Ջոզեֆ Ջունիոր Ադենուգայի հետ, ով առավել հայտնի է որպես ռեփեր Սկեպտա։
Սևամորթ սուպերմոդելի նկատմամբ իր զգացմունքների մասին Սկեպտան խոստովանել էր դեռևս 2017 թվականի հունիսին՝ բրիտանական ԶԼՄ-ների լրագրողների հետ կարճատև հանդիպումների միջոցով, գրում է Sun-ը։

Արդեն հոկտեմբերին Սկեպտան Twitter-ում Նաոմիի հետ սելֆի էր տեղադրել՝ սրտի տեսքով էմոձիով, իսկ անցած շաբաթվա վերջին զույգը միասին հայտնվել էր Փարիզի Նորաձևության շաբաթվան։

Երիտասարդ ռեփերի հետ սիրավեպի մասին նորությունները հայտնվել են կես տարի անց 62-ամյա ծխախոտային մուլտիմիլիոնատեր Լուիս Կամիլերիի հետ կապերի մասին շշուկներից հետո։










































