Monday, 06 05 2024
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել

Կասկածներն ու մեղադրանքները ցրելու հրատապությունը

Ընդդիմության ու իշխանության միջև ոչ այն է՝ սկսված, ոչ այն է՝ դեռ կիսատ, ոչ այն է՝ ընդամենը նշմարվող երկխոսության քննադատներն ու ընդդիմախոսները կասկած և մտավախություն, իսկ հաճախ նաև համոզմունք են հայտնում, որ այդ երկխոսությունը գլոբալ իմաստով միտված է Հայաստանը հասցնելու ներքաղաքական մի այնպիսի ստատուս-քվոյի, որը արդեն ընդամենը տեխնիկական ֆորմալ հարց կդարձնի Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի փոփոխության վերաբերյալ միջազգային պլանների իրագործումը:

Դժվար է ասել, թե որքանով են այդ մեղադրանքները հիմնավոր: Բայց, նաև ակնհայտ է, որ ենթադրյալ հիմքերից մեկն այն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հանդես են գալիս Ղարաբաղի հարցում փոխզիջումային, իսկ այլ կերպ ասած՝ «տարածք՝ կարգավիճակի դիմաց» տարբերակի օգտին, որտեղ, ընդ որում, կարգավիճակի պարագան բավական հարաբերական հստակություն ունի:

Պետք է նշել, որ մեղադրանքի այդ հիմքը որոշակի տրամաբանություն ունի իր մեջ և առաջացնում է մտավախությունների և կասկածների, իսկ հաճախ նաև մեղադրանքների օբյեկտիվություն:

Իսկապես, եթե ընդդիմության ու իշխանության միջև գործընթացի գլոբալ արդյունքը լինելու է դա, ապա ըստ երևույթին այդ արդյունքը պետական շահի տեսանկյունից մերժելի է, եթե անգամ Հայաստանում առաջացնի ժողովրդավարական բարեփոխումների շոշափելի էֆֆեկտ: Խնդիրն այն է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ամենևին էլ ինքնանպատակ չէ, այլ ընդամենը՝ պետության զարգացման միջոց, ճանապարհ, պետության ռազմաքաղաքական շահի սպասարկման գործիք: Իսկ դա ենթադրում է, որ ժողովրդավարությունը պետք է ծառայի Ղարաբաղի խնդրին, որն այդ ռազամքաղաքական շահի կարևորագույն բաղադրիչ է և թերևս եզակի արժեքավոր ձեռքբերում, ոչ թե Ղարաբաղը պետք է ծառայի ժողովրդավարության հաստատմանը:

Առնվազն պետք է դնել նվազագույն խնդիր՝ մինչև Հայաստանում ժողովրդավարության խնդրի հիմնարար, հասարակարգային, համակարգային լուծումը Հայաստանը չի կարող գնալ Ղարաբաղի խնդրի որևէ լուծման տարբերակի համաձայնության: Ավելին, միայն ժողովրդավարական հասարակարգի հաստատումից հետո Հայաստանը կարող է հայեցակարգային առումով քննարկել ղարաբաղյան հակամարտության լուծման որևէ տարբերակի ընդունելի կամ անընդունելի լինելը: Թերևս ժամանակն է (համենայն դեպս՝ ժամանակավրեպ չէ), որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, բայց իհարկե նախևառաջ ընդդիմությունը, որպես հանրային շահի սպասարկման գլխավոր հայտատու և հավակնորդ, հանրությանը հստակ մեսիջ հղի այդ կապակցությամբ, որպեսզի ցրի առկա մեղադրանքները, մտահոգություններն ու կասկածները:

Այդ իրողությունն անկասկած նոր և բավական արժեքավոր որակ կհաղորդի առկա ներքաղաքական գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում