Սպիտակ տան հասարակության հետ կապերի ծառայությունը քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանելու փոխարեն միացնում է ինքնապատասխանիչի ձայնագրությունը: Յուրաքանչյուր բաժանորդ ձայնագրությամբ լսում է ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման մասին տեղեկատվությունը, որում մեղադրում են դեմոկրատ կոնգրեսականներին: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
«Ցավոք, մենք չենք կարող այսօր պատասխանել ձեր զանգերին, որովհետև Կոնգրեսում դեմոկրատները պատանդառել են կառավարության ֆինանսավորումը՝ ներառյալ մեր զինծառայողների և ազգային անվտանգության այլ առաջնահերթությունների ֆինանսավորումը»,- ասվում է ձայնային հաղորդագրության մեջ:
Ձայնագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տունը «կսպասի զանգերին, երբ կառավարության աշխատանքը վերականգնվի»: ԱՄՆ քաղաքացիները նաև կարող են մեկնաբանություններ թողնել նախագահին whitehouse.gov կայքի հատուկ ձևով:
Հիշեցնենք, որ Կոնգրեսը չի կարողացել ընդունել երկրի դաշնային բյուջեն, քանի որ սենատում դեմոկրատները հանրապետականներին թույլ չեն տվել ընդունել այդ օրինագիծը: Արդյունքում դաշնային գերատեսչությունները դադարեցրել են աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով:









































