Ալբերտո Ջակոմետտիի «Դիեգոյի մեծ գլուխը» բրոնզաձույլ քանդակը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 50 մլն դոլարով:
1955թ. ձուլված քանդակը պատկերում է վարպետի եղբորը՝ Դիեգոյին: Հայտնի է, որ նա եղել է Ջակոմետտիի սիրելի բնորդը:
Աճուրդի ֆավորիտներից ևս մեկը՝ Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող «Կնոջ գլուխը» կտավը, որում պատկերված է նկարչի սիրելին՝ Մարիա-Թերեզա Վալտերը, աճուրդում վաճառվել է 39.9 մլն դոլարով՝ հայտնում է ITAR-TASS-ը:








































