Դերասանուհի Մեգան Մարքլը Welsh Culture Festival իր այցելության ժամանակ շրջանցել է թագավորական օրենքն ու էթիկետը և վարվել է հոլիվուդաբար՝ փոքրիկ աղջկան տալով իր ինքնագիրը:
Ինչպես հայտնի է, Հոլիվուդի դերասանուհի Մեգան Մարքլը այս տարվա գարնանը ամուսնանալու է արքայազն Հարրիի հետ: Այդպիսով՝ քանի որ նա կդառնա թագավորական ընտանիքի անդամ, ապա պետք է իրեն պահի համապատասխանաբար: Նա պետք է ավելի համեստ հագնվի, չայցելի գիշերային ակումբներ, հրաժարվի ֆիլմերում դերերից, ավելի քիչ ժամանակ անցկացնի իր ընկերուհիների հետ, ինչպես նաև չբաժանի իր ինքնագրերը և համեստորեն հրաժարվի: Սակայն Մեգանը չի կարողացել իրեն զսպել և խախտել է կանոնը՝ իր ինքնագիրը տալով փոքրիկ աղջկան:







































